Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գեղամ Գրիգորյանը վերադարձավ օպերա

Գեղամ Գրիգորյանը վերադարձավ օպերա
04.07.2015 | 15:07

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար աշխատանքի է հրավիրել Գեղամ Գրիգորյանին:
Նա այդ պաշտոնում աշխատել է 1999 - 2008 թվականներին: Նրա համոզմամբ՝ ամեն օր պիտի ներկայացում լինի, պիտի տասնյակ ու տասնյակ ներկայացումներ լինեն, որ արտիստներն ու երաժիշտները խիստ զբաղվածություն ունենան և ոչ թե մատնվեն անգործության:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ